Մեծ քանակությամբ նմանատիպ նամակներ ստանալու պատճառով ընդհանրացրել ենք հաճախ տրվող հարցերը և ստեղծել համապատասխան բաժին: Խնդրում ենք ծանոթանալ դրանց` խնայելով Ձեր և մեր թանկարժեք ժամանակը:
|
1. Հարց: Ի՞նչ է այս ամենը իրենց ներկայացնում:
Պատասխան: Կայքը հնարավորություն է ընձեռում առցանց և իրական ժամանակում դիտել Երևան քաղաքում ընթացիկ ջերմասիտիճանը, ինչպես նաև գրաֆիկների միջոցով տեսնել ջերմաստիճանի փոփոխման պատմությունը վերջին ժամվա, օրվա, շաբաթվա, ամսվա կամ ցանկացած տրված ժամանակահատվածի համար:
Կայքում ջերմաստիճանի ցուցմունքը թարմանում է ավտոմատ կերպով յուրքանչյուր 15 վարկյանը մեկ անգամ:
|
|
2. Հարց: Ինչի ՞ համար է այս ամենը անհրաժեշտ:
Պատասխան: Անհրաժեշտ է ցանկացած պահին ընթացիկ ջերմատիճանը, ինչպես նաև ցանկացած ժամանակահատվածում ջերմաստիճանի փոփոխությունը տեսնելու և վերլուծելու համար:
|
|
3. Հարց: Ինչո ՞վ է այս կայքի տեղեկատվությունը տարբերվում այլ կայքերում ներկայացված ջերմաստիճանի վերաբերյալ տեղեկատվությունից:
Պատասխան: Այլ կայքերի մի մասը ցուցադրում են նախապես կանխատեսված ջերմաստիճանը, որը կարող է բավական տարբերվել իրական ջերմաստիճանից, իսկ միուս մասն ներկայացնում են ոչ հաճախակի պարբերությամբ թարմացվող տեղեկատվություն, որը ներկայացման ժամանակ մեծամասամբ չի համապատասխանում ընթացիկ ջերմաստիճանին: Ի տարբերություն վերոնշված դեպքերի meteo.network.am կայքը ներկայացնում է առցանց և 15 վարկյան պարբերությամբ թարմացվող տեղեկատվություն:
|
|
4. Հարց: Որտեղի ՞ց է վերցվում ջերմաստիճանի վերաբերյալ տեղեկատվությունը:
Պատասխան: Կայքում ներկայացվող ջերմաստիճանի վերաբերյալ տեղեկատվությունը վերցվում է սեփական ջերմաստիճանային տվիչից, որը տեղադրված է այնպես, որ հնարավորինս նվազագույնի հասցնվի չափումների ճշգրտության վրա ազդող շրջակա միջավայրի ազդեցությունը:
|
|
5. Հարց: Ինչու՞ է տարբերվում կայքում ներկայացված ջերմաստիճանը իմ կողմից կատարված ջերմաստիճանի չափումից:
Պատասխան: Քաղաքի տարբեր վայրերում ջերմաստիճանը կարող է տարբերվել 1-2 աստիճանով: Ինչպես նաև Ձեր չափման վրա կարող է ազդել օրինակ արևի անիմջական ճառագայթները, օդի կոնվեկցիան և այլն: Բացի այդ կայքի ջերմաստիճանային տվիչի ցուցմունքը, ինչպես նաև Ձեր կողմից օգտագործվող ջերմաչափը ևս բացարձակ ճշգրիտ չեն և ինչպես ցանկացած այլ չափիչ սարքեր ունեն ճշգրտության աստիճան, որը մեր դեպքում կազմում է մինչև ±0.5°C:
|
|
6. Հարց: Կարելի՞ է իմ կամ այլ կայքերում օգտագործել meteo.network.am կայքում ներկայացված տեղեկատվությունը:
Պատասխան: Կայքում ներկայացված ջերմաստիճանի վերաբերյալ տեղեկատվությունը շուտով հասանելի կլինի RSS-ի միջոցով:
|